ՀՀ հյուրընկալ հողում զգում ենք մեր միասնականությունը. ՌԴ գլխավոր հյուպատոսը` Գյումրիում

Գյումրու ռուսական ռազմաբազայում տոնական միջոցառումներ են անցկացվել Ժողովրդական միասնության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Ռազմաբազայի շարահրապարակում ներդաշնակ շարվել էին «Մեծ ամրոց» միավորման հայրենիքի ներկա և ապագա պաշտպանների ստորաբաժանումները։ Ռուսական 102-րդ ռազմակայանի ավանդական պաշտպանիչ գույնի համազգեստներով մարտիկների կողքին ժամանակակից ավազագույն քողարկազգեստով ու կարմիր բերետներով՝ ինչպես իսկական էլիտար զորքում, ըստ հասակի շարվել էին «Պատանի բանակայինների» տղաներն ու աղջիկները։

Նախքան շարվելը Արիության շքանշաններ, պարգևներ, շնորհակալագրեր, պատվոգրեր և հերթական զինվորական կոչումներ հանձնվեցին աչքի ընկած զինծառայողներին և պատանի բանակայիններին: Այդպես Գյումրու ռուսական ռազմաբազայում մեկնարկեցին Ժողովրդական միասնության օրվան նվիրված տոնակատարությունները։ Հրավիրվածների թվում էին Հայ-ռուսական զորքերի և ուժերի միացյալ խմբավորում նախկին և գործող հրամանատարները:

ՀՀ–ում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում հիշեցրեց, որ այս տոնը Ռուսաստանում համեմատաբար վերջերս է նշվում, սակայն հիմքում հեռավոր 17-րդ դարի իրադարձություններն են՝ եվրոպական զավթիչների դեմ պայքարի արդյունքում ռուսական հողերի միավորման դարաշրջանը: Արտաքին ոտնձգությունները բազմիցս կրկնվել են նաև հետագայում, բայց ամեն անգամ Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը, ինչպես, օրինակ, Խորհրդային Միության օրոք, թշնամիների համար դարձավ անհաղթահարելի խոչընդոտ: Ցավոք, ազատությունը պաշտպանվում էր հսկայական զոհերի գնով…

«Եվ լինենք անկեղծ՝ երբեք մեր արևմտյան հարևանները չեն դադարել երազել Ռուսաստանն իրենց ենթարկեցնելու մասին։ Նրանց պլանները թելադրված են աշխարհաքաղաքական պատճառներով։ Այդ ուժերի գլխավոր խնդիրն է թուլացնել մեր երկիրը և մեր դաշնակիցներին ու դրանից հետո թելադրել իրենց պայմանները», – ասաց Իգոր Տիտովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում