Ծիծեռնակաբերդի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլ. Ժաննա Անդրեասյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլ։ ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Ծիծեռնակաբերդում կատարվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, և նա անձամբ ամեն շաբաթ այցելում է հուշահամալիր՝ տեղում վերահսկելով գործընթացը, որը մշտապես գտնվում է մասնագիտական համապատասխան կազմի վերահսկողության ներքո։
«Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները, սակայն այն, ինչ այժմ արվում է Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման շրջանակում, տեխնոլոգիական առումով նորություն չէ։ 2015 թվականին նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Բնականաբար, այս նույն տեխնոլոգիական լուծումները երկար և մանրամասն քննարկվել են գիտամեթոդական խորհրդում։ Ծիծեռնակաբերդը մեզ համար չափազանց կարևոր հուշահամալիր է, և այնտեղ նույնիսկ մեկ միլիմետր փոփոխություն իրականացվում է խստորեն սահմանված ընթացակարգով։ Մենք պայմանավորվածություն ունենք՝ նախ 3 մույթերում աշխատանքները կավարտվեն, և դրանից հետո գիտամեթոդական խորհրդում կրկին կքննարկենք աշխատանքների շարունակությունը՝ մյուս մույթերի վերականգնման մասով»,– նշել է Անդրեասյանը։

