Բրիտանական ընկերությունն օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրից պղնձի խտանյութ կվաճառի
Ադրբեջանում ոսկի, պղինձ և արծաթ արդյունահանող բրիտանական «Anglo Asian Mining PLC» ընկերությունը, որը ցուցակված է Լոնդոնի AIM բորսայում, պայմանագիր է կնքել օկուպացված արցախում գտնվող կաշենի պղնձի հանքից խտանյութ վաճառելու վերաբերյալ։
Պայմանագիրը կնքվել է Trafigura Pte Ltd-ի հետ և նախատեսում է մինչև 25 միլիոն դոլարի շրջանառու նախավճարային վարկային գիծ։
Ընկերությունն արդեն ստացել է Ադրբեջանի կառավարությունից Կաշենի վերամշակման գործարանը շահագործելու բոլոր լիցենզիաները։
Բացի այդ, Anglo Asian-ը ստացել է առկա պոչամբարը 12 ամսով օգտագործելու թույլտվություն։ Այս ժամանակահատվածում նախատեսվում է երկրորդ պոչամբարի կառուցումը։ Գործարանի վարձակալության ժամկետը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

