Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում. թուրքական դիվանագիտական աղբյուր
Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:
«Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան», – ասել է պարբերականի աղբյուրը։

