Իրակլի Կոբախիձեն Չինաստանի վարչապետի հրավերով կայցելի Շանհայ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Ցյանի հրավերով կայցելի Շանհայ։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Չինաստանի վարչապետի հետ։
«Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ Վրաստանը այս տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր: Ցուցահանդեսին ներկայացված կլինի ավելի քան 40 վրացական ընկերություն», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

