Արցախից բռնի տեղահանված 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն. Արփինե Սարգսյան
Խորհրդարանական մշտական հանձնաժողովներում 2026թ. բյուջեի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռք բերման գործընթացին՝ ասել է. «2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ, նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և անձնագրավորման միջոցով քաղաքացիություն է ձեռք բերել նաև 7191 անչափահաս»։
Նախարարի խոսքով՝ 7852 գործ ներկայում քտնվում է քննարկման փուլում։
Արփինե Սարգսանը նաև տեղեկացրել է, որ 2026 թվականին ՀՀ-ում կացության կարգավիճակի գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի։

