3-ամյա Տիգրանի հայրը խեղդամահ անելով սպանել է երեխային. Արփինե Սարգսյան
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածը առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում։ Կհիշեք, եղբայրը, որը ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար արձագանքներ էր տալիս։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը»,- ասաց նա՝ հավելելով, որ հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։

