Սուքիասյանի «Սիլ Ինշուրանս»-ը կրկին շահել է Երևանի քաղաքապետարանի ապահովագրական փաթեթի մրցույթը
«Հեկտեմբերի 13-ից գործում է Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակա ՓԲԸ-ների աշխատակիցների համար ապահովագրական փաթեթը։ Պայմանագիրը կնքվել է մրցույթը շահած «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ»- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Նա հայտնեց, որ մեկամսյա ժամկետում կարող են ապահովագրվել նաև ընտանիքի անդամները՝ մինչև 21 տարեկան երեխաները, ինչպես նաև մինչև 70 տարեկան ամուսին, կին, ծնող։
Կարապետյանը նաև ստորաբաժանումների ղեկավարներին խնդրեց, որ հորդորեն իրենց աշխատակիցներին կանխարգելիչ ստուգում անցնեն՝ նշելով, որ նախորդ տարի 15 հազար ապահովագրված անձանցից ընդամենը 2 հազարն էր անցել կանխարգելիչ հետազոտություն։

