ԱՄՆ պաշտպանության նախարարը այսօր ժամանում է Հարավային Կորեա
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այսօր ժամանում է Հարավային Կորեա՝ բանակցություններ վարելու, որոնք կկենտրոնանան Վաշինգտոնի՝ թերակղզում ամերիկյան զորքերի դերը վերաձևավորելու ծրագրերի վրա՝ տարածաշրջանային անվտանգության փոփոխվող միջավայրի պայմաններում, հաղորդում է Reuters-ը։
Հեգսեթը երեքշաբթի օրը հանդիպելու է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի հետ՝ ամենամյա անվտանգության խորհրդատվական հանդիպման (SCM) շրջանակներում, որը երկու դաշնակիցների միջև ամենաբարձր մակարդակի պաշտպանական երկխոսությունն է։ Բանակցությունների ընթացքում, ինչպես սպասվում է, կքննարկվեն Հյուսիսային Կորեայից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքների զսպման ռազմավարությունները, ինչպես նաև համատեղ ռազմական պատրաստվածության բարձրացումը։
Նախատեսվում է նաև Հեգսեթի այցը է երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի, ինչը կընդգծի Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ Հարավային Կորեայի պաշտպանությանը և տարածաշրջանային կայունությանը։

