Մադուրոյի օրերը որպես երկրի առաջնորդ հաշված են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը որպես երկրի առաջնորդ հաշված են։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն։ 

«Ես այդպես կասեի՝ այո։ Այո, ես այդպես եմ կարծում»,-ասել Է Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին։