30 ժամ որոնողական աշխատանքներից հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են արցախցի տատիկին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

«Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․ «Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»: