Նոր որոշման կայացման պահից Վարդան Ղուկասյանը ապօրինի է գտնվում անազատության մեջ․ պաշտպաններ
Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել․
Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ, քանզի այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025թ-ից առկա է քննիչի կողմից նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ
Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկված են դեռ երեկվանից (մեզ հասու լինելու պահից), բայց դեռևս մնում են անարձագանք:
Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ վերջինս 21.10.2025թ-ից, այսինքն՝ նոր որոշման կայացման պահից, ապօրինի է գտնվում անազատության մեջ:

