Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապի հետ
Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Փաշազադեն Հռոմի Պապին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ողջույնները, հայտարարել է Ադրբեջանում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին:
Փաշազադեն հույս է հայտնել Հռոմի պապի Ադրբեջան այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա նրան թույլ կտա անձամբ տեսնել իրենց երկրում «միջկրոնական ներդաշնակության բարձր մակարդակը, պետական-կրոնական հարաբերությունները և բազմամշակութայնության մթնոլորտը»։
Հռոմի պապ Լևոն XIV-ը իր հերթին, դրական վերաբերմունք է հայտնել Ադրբեջան այցելելու հարցում՝ նշելով, որ դա հաշվի կառնի իր աշխատանքային գրաֆիկում։

