Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է, ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբանի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Կոչուբաևի գործին, ապա այն դատական վարույթում է։ «Սպասում ենք առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Կոչուբաևի կինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Դատարանը փաստաբան ԱլեքսանդրԿոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը, աջակցել Սրբազանին: