Վահագն Խաչատուրյանը Եգիպոսում է

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։