Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների դատավարությունը։ Հաջորդ դատական նիստին մեղադրող կողմը հանդես կգա ճառով:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիշեցնում է, որ դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը քննվում է» առանձին։