Միրզոյանը Մոլդովայի նորանշանակ փոխվարչապետի հետ համագործակցության ամրապնդման հույս է հայտնել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պոպշոյին՝ Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առիթով։
Արարատ Միրզոյանը X-ում գրել է․
«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը»։

