Կիևը Ռուսաստանին մեղադրում է «միջուկային ահաբեկչության» մեջ
Ուկրաինան և միջազգային կառույցները դատապարտել են Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական էներգետիկ հատվածի վրա: Ավելին՝ Կիևը Մոսկվային մեղադրել Է «միջուկային ահաբեկչության» մեջ՝ երկրի միջուկային օբյեկտների էներգամատակարարման համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակայաններին հարվածելու համար:
Դրանք, ըստ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:
Նախարարությունը վկայակոչել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության մեկ օր առաջ արված հայտարարությունը, որում խոսվում էր ռազմական հարձակումների մասին:
ՄԱԿ-ի միջուկային անվտանգության դիտորդական մարմինը հայտնել է, որ Հարավ-Ուկրաինական և Խմելնիցկայա ատոմակայանների մոտակայքում տեղի ունեցած միջադեպերը հանգեցրել են արտաքին էլեկտրահաղորդման գծերի հասանելիության կորստի:
ԱԷՄԳ հայտարարության մեջ ասվում է, որ Ռովնոյի երրորդ կայանը հարձակումների պատճառով ստիպված է եղել նվազեցնել իր չորս ռեակտորներից երկուսի հզորությունը:

