«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայի միջով անցնող արևելք-արևմուտք գիծը․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
«Մեկ ազգ՝ երկու պետություն․սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի շրջանակներից և վերածվել աշխարհաքաղաքական միասնության։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
«Տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, կդառնա ամենանշանակալիներից մեկը փոփոխվող աշխարհակարգում, քանի որ հենց այստեղ է անցնում Միջին միջանցքը։
«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կբացվի Թուրքիայի միջով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում մենք կտեսնենք այս գործընթացների առաջընթացը»,-ասել է նա։

