Թրամփ կրտսերն այցելելու է Հայաստան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, նոյեմբերի 12–ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Թրամփ կրտսերը։ Ըստ մեր աղբյուրների, այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։
Առայժմ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Հավանական է համարվում, որ այցը կազմակերպել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որպեսզի «շեֆին» ապացուցի իր գործունեության արդյունավետությունը»։

