Վենեսուելան Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել՝ ԱՄՆ-ին հակազդելու համար
ԱՄՆ-ի կողմից աճող ռազմական և քաղաքական ճնշման ֆոնին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է Կարակաս ուղարկել ռազմական ինքնաթիռներ, ռադարներ և հրթիռներ: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը։
«Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ մատակարարել՝ ի պատասխան Կարիբյան ավազանում ԱՄՆ ուժերի կուտակման»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հոդվածում, Մադուրոն նմանատիպ խնդրանքներ է ներկայացրել նաև Չինաստանին և Իրանին։ The Washington Post-ը գրում է, որ Վենեսուելան ցանկանում է «ամրապնդել իր հնացող ռազմական կարողությունները»։