Քանի դեռ Սարգիսը բանտում էր, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց. իրավապաշտպան

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Օգոստոսի 28-ին հայտնել էի՝ հանրությանն անհայտ հերթական քաղբանտարկյալի մասին։ Սոցցանցում գրառման համար 2 ամսով բանտարկվել էր ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը։

Եվ ահա Սարգիսը «Նուբարաշեն»-ում պատվով կրեց իր անարդար պատիժը և օրեր առաջ ազատ արձակվեց։ Բարի ազատում!

ՀԳ. Սարգիսի պես մարդիկ շատ են։ Նրանց սուս ու փուս տանում են բանտ, հետո նրանք սուս ու փուս դուրս են գալիս, և հաճախ մենք չենք էլ իմանում նրանց մասին։

ՀԳ-2. Քանի դեռ Սարգիսը բանտում էր, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց։ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։