Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումները չեն ընդհատվել․ ՏԱՍՍ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի վերաբերյալ շփումները չեն ընդհատվել, և ռուսական կողմը չի շեղվել Ալյասկայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության աղբյուրը նշել է, որ վերջերս լրատվամիջոցներում հայտնվել են «վճարովի նյութեր», որոնք տարբեր ձևերով ներկայացնում են նույն թեզը. ենթադրաբար, ռուս-ամերիկյան շփումները «բարդացրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացը և, ընդհանուր առմամբ, հետաձգել են ուկրաինական ճգնաժամի լուծման հեռանկարը»։
«Ես կցանկանայի պարզաբանել։ Ռուսական կողմը շարունակում է ամերիկացիների հետ ուկրաինական կարգավորման շուրջ շարունակական երկխոսությունը։ Կապերը չեն ընդհատվել»,-ասել է նա։

