ՀՕՊ–ն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր մոտ 100 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 31–ի ժամը 23։00-ից նոյեմբերի 1-ի ժամը 7։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 98 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, 45-ը` Բելգորոդի մարզի, 12–ը՝ Սամարայի մարզի տարածքում, 11–ը՝ Մոսկվայի շրջանում (այդ թվում ՝ Մոսկվայի ուղղությամբ թռչող 6 ԱԹՍ), 10–ական՝ Վորոնեժի և Ռոստովի մարզերի, 4 ԱԹՍ ՝ Տուլայի մարզի, 2–ական՝ Լիպեցկի և Ռյազանի մարզերի, 1–ական՝ Կուրսկի և Կալուգայի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

