Երկիրը կտնքա իր ընդերքում միջուկային պայթյունների ցավից, Երկիրը կպատասխանի այդ հարվածներին էլ ավելի հաճախակի և ուժեղ երկրաշարժերով
Եթե ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը չհրաժարվի միջուկային փորձարկումները վերսկսելու իր կարգադրությունից, և դրանք իսկապես տեղի ունենան, ապա նա և ողջ մարդկությունը չպետք է մազաչափ անգամ կասկածեն, որ դրան շատ արագ կհաջորդեն Ռուսաստանի, Չինաստանի և միջուկային այլ տերությունների նույնաբնույթ փորձարկումները:
Նույն կարծիքին է նաև Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Փիթեր Կուզնիկը, որի հավաստմամբ, ԱՄՆ- ի կողմից միջուկային մարտագլխիկների փորձնական պայթեցումների վերսկսումը սպառնում է կոտրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը:
«Միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ Թրամփի իմպուլսիվ և անգրագետ հայտարարություններն իսկապես սարսափ են ներշնչում,- հայտարարել է նա:- Կարծում եմ, դրանք արտացոլում են այն, թե որքան քիչ է Թրամփի ըմբռնումը միջուկային զենքին վերաբերող հարցերին, ինչպես նաև այն, թե որքան անխոհեմ և պոռթկուն է նա»:
Սպիտակ տան ղեկավարը, ինչպես արդեն հայտնի է, իր ասիական շրջագայության ընթացքում ԱՄՆ- ի Պատերազմի նախարարությանը (նախկին անվանումը՝ Պենտագոն) կարգադրել է սկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա կարծում է, որ նման քայլը ԱՄՆ- ին կդնի այլ պետությունների հետ նույն աստիճանի վրա, այլ կերպ ասած՝ ԱՄՆ- ը դրանով կհավասարվի միջուկային ասպարեզում Ռուսաստանի կարողություններին: Միացյալ Նահանգների ղեվարը մոռանալով, թե որտեղ ինչ է ասել կամ հակասելով իր իսկ ասածին, գրեթե միաժամանակ հայտարարել է միջուկային ասպարեզում ԱՄՆ- ի առաջատարության մասին:
Միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարությունը սպառնում է աշխարհի անվտանգությանը
Ըստ Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի, միջուկային զենքի փորձարկումների վերսկսման մասին Թրամփի խոսքերը կարող են բացասաբար ազդել աշխարհում անվտանգության հետ կապված իրավիճակի վրա:
«Այն ամենը, ինչը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի վերսկսմանը, բացասական հետևանքներ կունենա աշխարհում անվտանգության համար»,- ասել է նա:
Նշենք, որ միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ, քաղաքական պոռնիկ Անա Կայզա Իթկոնենը փոխանակ Թրամփին խստորեն քննադատելու, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին արհեստականորեն նույն հարթության վրա դնելով, նրանց կոչ է արել կատարել միջուկային չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունները: Մինչդեռ, ԱՄՆ- ի Կոնգրեսի անդամ Դինա Տիտուսը հայտարարել է, որ Կոնգրես կներկայացվի միջուկային զենքի փորձարկումների դեմ օրենքի նախագիծ: Սակայն հարց է, թե այն կընդունվի՞ արդյոք…
ԱՄՆ- ի համար «մորատորիում», «միջազգային իրավունք», «միջազգային պայմանագիր» ասվածներն ընդամենը դատարկ հասկացություններ են
Ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը մեկնաբանելով միջուկային զենքի փորձարկումներն անհապաղ վերսկսելու մասին Թրամփի կարգադրությունը, նշել է, որ Թրամփը, հավանաբար, վատ է պատկերացնում դրանց իրավական կողմը. ստորգետնյա փորձարկումներն արգելված են 1996թ. պայմանագրով, որը մորատորիումի տեսքով մինչ այժմ պահպանվում է բոլոր մեծ տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ- ի կողմից։ Ըստ նրա, փորձարկումների վերսկսումը կդառնա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կպահանջի ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի որոշումը։
Պատկերացնո՞ւմ է Թրամփը միջուկային փորձարկումները վերսկսելու իրավական կողմը, թե չի պատկերացնում՝ չգիտենք, փոխարենը գիտեք, որ «մորատորիում», «միջազգային իրավունք», «միջազգային պայմանագիր» ասվածներն ԱՄՆ- ի՝ Սատանայի այդ պետության համար ընդամենը դատարկ հասկացություններ են, որոնք խախտում է, երբ ցանկանում է, բնավ հաշվի չառնելով ՄԱԿ- ի անվտանգության խորհրդին:
Արբատովը հայտարարել է նաև, որ ռազմավարական սպառազինությունների հարցում Ռուսաստանի և ԱՄՆ- ի միջև պահպանվում է հավասարություն, իսկ մարտավարական միջուկային զենքի հարցում Ռուսաստանը փոքր առավելություն ունի: Նա հերքել է ԱՄՆ- ի միջուկային ասպարեզում Միացյալ Նահանգների առաջատարության մասին Թրամփի խոսքերը, դրանք անվանելով կամայական։
Ինչ վերաբերում է DSNV-3- ի երկարաձգմանը, Արբատովը պարզաբանել է, որ Ռուսաստանն առաջարկել է միայն պահպանել կրիչների և մարտական լիցքերի հիմնական սահմանափակումները: Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ- ն այդ գաղափարի պարզ հավանությունից այն կողմ կգնա։
Միջուկային փորձարկումների վերսկսման դեպքում Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ տալն առավել ևս պետք է մերժվի
ԱՄՆ- ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման դեպքում Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ տալն առավել ևս պետք է մերժվի, հակառակ պարագայում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն իրեն վերջնականապես վարկաբեկած կլինի:
Ինչպես գրել է «The Washington Post» թերթը, միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու Սպիտակ տան որոշումը բացասաբար կանդրադառնա ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապաէսկալացիայի կողմնակցի համբավ ստեղծելու և Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնելու փորձերի վրա
«Նման էսկալացիան կարող է խաթարել Թրամփի՝ «խաղաղության նախագահի» իմիջի ամրապնդմանն ուղղված վերջին քայլերը, քանի որ նա քարոզարշավ է վարում Խաղաղության Նոբելյան մրցանակի համար…»,- նշված է հոդվածում:
Արձագանք ՄԱԿ- ից. ներկայիս միջուկային ռիսկերն արդեն իսկ գտնվում են սպառնալից բարձր մակարդակի վրա
ՄԱԿ-ում հայտարարել են, որ միջուկային փորձարկումների անցկացումն ցանկացած պարագայում անթույլատրելի է: ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը կոչ է արել միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին Թրամփի հայտարարությունից հետո թույլ չտալ էսկալացիա: Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը բազմիցս ընդգծել է, որ ներկայիս միջուկային ռիսկերն արդեն իսկ գտնվում են սպառնալից բարձր մակարդակի վրա, և ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել սխալ հաշվարկների կամ էսկալացիայի, կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Հաքը նշել է, որ միջուկային փորձարկումների անցկացումն անթույլատրելի է ցանկացած պարագայում։
Արթուր Հովհաննիսյան

