Գրիգորյանը «Հարավային Կովկասում խաղաղության» մասին քննարկում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ քարտուղարի հետ

Բահրեյն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ: