Հետնիկոլական իրականությունը նիկոլենց զրկելու է Հայաստանում ապրելու իրավունքից․ Միհրան Հակոբյան

Հիշու՞մ եք չէ՝ մինչև նիկոլական կլոունադան Հայաստանում Սուրիկ Սյունին պետական ու մասնավոր դպրոցներում ուսուցիչ էր աշխատում, Դդումը ԵՊՀ-ում դասախոս էր աշխատում, ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովիկը դասախոս էր աշխատում, թեև ԱԱԾ-ն նրան կրիմինալի վրա բռնել էր, բայց իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգեցին «յան տալ», քանի որ ամենաառաջին պերսոնաժը չէր, որին պետք էր քրեորեն պատժել: Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, «լևոնական» Հովհաննիսյան Դավիթի համար ԵՊՀ-ում քաղաքակրթական ուսումնասիրությունների կենտրոն էր ստեղծվել, նրա որդին ԵՊՀ-ում էր աշխատում (միաժամանակ լինելով «սոռոսական» անենամեծ որջերից մեկի ղեկավարը):

Հարց. կա՞ Հայաստանում որևէ պետական կամ մասնավոր համալսարան, որն ինձ կհրավիրի դասախոսելու: Ավելին՝ կա՞ Հայաստանում պետական կամ մասնավոր դպրոց, որն ինձ կհրավիրի ուսուցիչ աշխատելու: Հիշեցնեմ, որ Հայաստանում առաջինն եմ գիտական կոչում ստացել միաժամանակ պատմական և քաղաքական գիտությունների գծով, 16 տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում, որն ինձ պարգևատարել է Մայր Բուհ-ի հնարավորինս բոլոր մեդալներով (կար ժամանակ, որ ԵՊՀ Ոսկե մեդալ ստացած ամենաերիտասարդ մարդն էի):

Իրականում հարցը հռետորական է, որովհետև Նիկոլական Հայաստանում չկա այդպիսի պետական կամ մասնավոր հաստատություն, որը ինձ կամ իմ նմաններին կհրավիրի դասավանդելու: Բոլորը գիտեն, որ ռեժիմի հետ խնդիրներ կունենան, ուստի և ձեռնպահ են մնում նման հրավերներից կամ առաջարկներից:

Սա, անշուշտ, կոչվում է «մասնագիտության վրա արգելք», որին նորմալ եմ վերաբերվում, քանզի հասկանում եմ, որ այլանդակ ժամանակներում խղճի ու ազատության, քաղաքական հայանցքներ ունենալու համար գին եմ վճարում: Եվ, կվճարեմ այնքան, որքան պետք է:

Դասավանդելն իմ համար մշտապես եղել է ոչ թե եկամտի աղբյուր, այլ առաջին հերթին սոցիալական առաքելություն, որն իրականացրել եմ, իրականացնում եմ և ցկյանս իրականացնելու եմ հնարավոր բոլոր հարթակներով ու խողովակներով:

Բայցևայնպես, էս գլխից արձանագրենք, որ եթե նիկոլական իրականությունը մեզ զրկել է համալսարաններում և դպրոցներում աշխատելու իրավունքից, հետնիկոլական իրականությունը նիկոլենց զրկելու է Հայաստանում ապրելու իրավունքից, որովհետև ֆիզիկայի օրենքներով՝ նետված բումերանգի վերադարձի արագությունը սկզբնական արագությունից ավելի մեծ է լինում…

 

Միհրան Հակոբյան