«Ծնողներիս կյանքին վտանգ չի սպառնում»․ Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր տեղի ունեցած վթարին, շնորհակալություն է հայտնել անհանգստության համար ու նշել, որ ծնողների կյանքին վտանգ չի սպառնում․

«Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և անհանգստության համար: Հասկանալի պատճառներով չեմ կարող պատասխանել ձեր հեռախոսազանգերին և նամակներին:
Այսօր վթարի են ենթարկվել ծնողներս:
Փառք Աստծո, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: