Հայկ Կոնջորյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը եւ առաջիկա անելիքները:
Կողմերը կարեւորել են ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եւ խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:

