«Զավիկի ղարս»-ն արդեն անվտանգ է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը «Զավիկի ղարս» (Երևան, Շինարարներ 23):

Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կրկնակի վերահսկողությունը ցույց է տվել, որ այստեղ վերացվել են նախորդիվ հայտնաբերված խախտումները: