Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Բայրամովը նշել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարության կարևորությունը։

«Օգոստոսի 8-ից հետո մենք տեսանք գործընթացի դրական արդյունքները։ Ինչպես նախագահը նշեց Վաշինգտոնում, մեզ համար խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Այն, ինչ տեղի է ունենում, հաստատում է դա։ Մինսկի խմբի լիակատար լուծարումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասել է նա։