Թրամփը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաստառը․ 8 պատերազմ 8 ամսում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է սեփական պատկերով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաստառը, որտեղ ասվում է, որ նա 8 ամսում դադարեցրել է 8 պատերազմ, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը։
«Նախագահ Թրամփ։ Խաղաղության նախագահ։ Նախագահ Թրամփը 8 ամսում 8 պատերազմ է դադարեցրել։
Կամբոջա և Թաիլանդ
Կոսովո և Սերբիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ռուանդա
Պակիստան և Հնդկաստան
Իսրայել և Իրան
Եգիպտոս և Եթովպիա
Հայաստան և Ադրբեջան
Իսրայել և ՀԱՄԱՍ», – ասվում է պաստառի գրությունում։

