Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում

Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Բելգիայի թագուհին կլինի Հայաստանում մինչև ամսի 15-ը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը: Նախատեսված է այց «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նա կայցելի Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի տարածք, նաև մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։

Թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները՝ Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։