Սերժ Սարգսյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, իսկ 30 մլն դրամ գրավը մնաց անփոփոխ
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
Այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանական կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, https://livenews.am/2025/374985/10/16/32/ որ բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է Սարգսյանի նկատմամբ, քան՝ բոլոր շինծու մեղադրանքները, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։
«Կա՞ մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի մտադրություն, ցանկություն կամ նպատակ թաքնվելու։ Նախագահի թաքնվելու մասին խոսելը խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է»,- ասաց Մակինյանը՝ հայտարարելով, թե դա բացառված է, նման բան լինել չի կարող։

