Հայտնի են Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Քիմիայի 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Սուսումու Կիտագավային, Ռիչարդ Ռոբսոնին և Օմար Յագիին՝ օրգանոմետաղական միացությունների վերաբերյալ իրենց աշխատանքների համար։
Նոբելյան կոմիտեն այս մասին հայտարարել է այսօր Ստոկհոլմում։
Մրցանակը շնորհվել է գիտնականներին «մետաղ-օրգանական կառուցվածքների մշակման համար»։ Մետաղ-օրգանական կառուցվածքները (ՄՕԿ) ծակոտկեն նյութեր են, որոնցում օրգանական բեկորները կապված են մետաղական իոնների հետ: Այս միացությունները հետաքրքրություն են ներկայացնում գազերի, այդ թվում՝ ջրածնի և ածխաթթու գազի պահեստավորման համար:

