Պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատներին ձերբակալել են. ՔԿ-ից հաստատել են
Անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանի և Ապիջան Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 2 հոդվածով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- նշել են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

