Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իրաքին Ազգային օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Իրաքի Հանրապետությանն՝ Ազգային օրվա կապակցությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Իրաքի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության գրառման մեջ։
Our warmest congratulations to the Republic of #Iraq on the occasion of #NationalDay.#Armenia highly values 25 years-old diplomatic ties based on mutual respect & friendship between our peoples, wishing peace & prosperity to the Government & people of 🇮🇶.@Iraqimofa pic.twitter.com/QqXz6SF7Nd
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 3, 2025

