Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից տրվող հետվճարի չափը 12-ից կդառնա 20 տոկոս

Հայաստանում կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից տրվող հետվճարի չափը 12 տոկոսից կդառնա 20 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով 3000–3500 դրամի չափով բարձրացում ապահովել:  Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք 2026 թ․ հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է մոտավորապես 3000–3500 դրամի սահմաններում: Միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000 դրամ է:  Կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիները կարող են ինքնուրույն, կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները»,–ասաց Թորոսյանը: