Ամենափոշոտ վարչական շրջաները Արաբկիրն ու Կենտրոնն են

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է սեպտեմբերի 24-30-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Նոր Նորքում՝ չի գերազանցել,

Արաբկիրում՝ չի գերազանցել,

Շենգավիթում` չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։