Դեռ ձերբակալված անձ չկա, բոլոր միջոցառումներն արվում են. ոստիկանապետը՝ համայնքապետի սպանության մասին (տեսանյութ)

Օպերատիվ հետաախուզական գործողությունները շարունակվում են։ Դեռևս չի հայտնաբերվել սպանություն կատարած անձը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով Մերձավանում տեղի ունեցած սպանության մասին։

«Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից»,- ընդգծել է փոխոստիկանապետը։

Հիշեցնենք՝

սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելին՝ տեսանյութում։