Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին և մտածե՛ք, թե առաջիկա ընտրություններին մեր կյանքը ում ենք վստահելու․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը իր էջում հրապարակել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ընտանեկան լուսանկարը և գրել․ «Նայե՛ք այս լուսավոր ընտանիքին եւ մտածե՛ք, լա՛վ մտածեք, թե առաջիկա ընտրություններին մեր կյանքը, մեր ընտանիքների ճակատագիրն ում ենք վստահելու»,- գրել է Հայր Ռուբենը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։