Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու եվրոպացիների կոչերը պատրվակ են էսկալացման համար
Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու եվրոպական կոչերը պատրվակ են էսկալացման համար և ռազմավարական առումով սխալ են: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն։
«Պատժամիջոցները վերականգնելու եվրոպական կոչերը նոր պատրվակ են միջազգային հարաբերությունների էսկալացման համար։ Այն, ինչ անում են եվրոպացիները, քաղաքականապես պատճառաբանված է, լեգիտիմ չէ, անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի, և ռազմավարական առումով սխալ է», – լրագրողներին ասել է Խաթիբզադեն։
Նա նշել է, որ փորձելով վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ «եվրոպացիները միջազգային հարաբերությունները կհասցնեն անկանխատեսելիության նոր մակարդակի»։

