Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ Սամվել Շահրամանյան

Այսօր Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ այցելել են Եռաբլուր:

«Հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհերի հիշատակներին, այն հայրենակիցների, որոնք առաջինը դիմադրեցին Ադրբեջանի ագրեսիան և հնարավորություն տվեցին մեր բնակչությանը ինչ-որ չափով անվտանգ դուրս գալ: Ցավոք, այդ ագրեսիայի հետևանքով այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել։ Մեծ մասը մշտական բնակության վայր է գտել Հայաստանում, որը համարում ենք մեր հիմնական հայրենիքը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունները պատմության դասագրքերում խեղաթյուրված ներկայացնելու մասին՝ Շահրամանյանը նշել է, որ իրավական ճանապարհով վիճարկում են դրանք։

«Ես առիթ եմ ունեցել անդրադառնալու Եվլախի հանդիպմանը։ Ցանկանում եմ հստակ ասել՝ ես երբևէ Եվլախում չեմ եղել և այդ հանդիպմանը չեմ մասնակցել։ Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ հայտարարել է նաև Արցախի նախագահը»,-ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ռազմական ագրեսիան ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։