«Վերելք»․ ԼԱՑԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿԸ (տեսանյութ)
Երկրի վիճակն աղետալի է, և որոշ վերլուծաբանների կարծիքով
հնարավոր է պետության վերացում, թուրքացում։
Իսկ ահա քաղդաշտի կողմից համարժեք քայլեր չեն առաջարկվում։
Ի՞նչ քայլեր է պահանջում իրականությունը աղետալի այս վիճակում հնարավորը փրկելու համար։
«Վերելք» հաղորդաշարը ներկայացնւմ է իր տեսակետը՝
անհրաժեշտ է ՝
1․ ճանաչել իրականությունը, պարզել, թե ինչ ժողովուրդ ունենք, ինչ շերտեր կան նրանում, խեղում եթե կա, ապա երբ է առաջացել, ինչու, որքան խորն է դրա բացասական ազդեցությունը։
Ապա կարողանալ
2․ ճանաչել թշնամուն, պարզել, թե ովքեր են գործում հայության դեմ, ինչու, ինչպես են գործելու, ինչ ծրագիր ունեն Հայաստանի հետ կապված։ Հետո՝ թշնամին ինչպես է օգտագործում ժողովրդի խեղում ունեցող շերտերին։
Այս երկու գործոնները համադրելով` կունենանք տխուր, լացելու պատկեր։
Դրանից արդեն կբխի իրատեսական անելիքը։ Որպես այդպիսին ու որպես առաջին քայլ «Վերելք» հաղորդաշարը առաջարկում է իրականացնել ազգակիրների ինքնակազմակերպում, ռեսուրսի գնահատում։
Մանրամասները՝ տեսանյութում

