Մկոն շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին՝ իրեն աջակցելու համար

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, որ վերջինս իրեն աջակցող գրառում է արել իր պաշտոնական էջում։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում թատերական ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանն աջակցության խոսքեր էր ասում իր վարած քաղաքականությանը, ըստ որի Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։

Դերասանի այս արտահայտությունները վրդովմունք և բացասական արձագանք է առաջացրել համացանցում, մարդիկ հիշեցրել են նաև, որ դերասանը լռել է վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգությունների ժամանակ, մինչդեռ 2018-ի հեղափոխության օրերին որոշել էր վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացված պետական պարգևը։