Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական լրատվամիջոցներից։

Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշի նավթավերամշակման գործարանը դարձել է ռուսական նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հերթական թիրախը, որը, ըստ Կիևի, Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։