Երևանի գիշերները դասական երաժշտական համերգաշար. մուտքն ազատ է

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ նախաձեռնությամբ մեր քաղաքի այգիները կլցվեն դասական երաժշտության հնչյուններով.

սեպտեմբերի 12-ին՝ ժամը19:00 – Սիրահարների այգի,

սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:00 – Մերգելյան այգի,

սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00 – Դիանա Աբգարի անվան զբոսայգի:

Համերգաշարը կներկայացնի «Կանտատա» անսամբլը․

Վարսենիկ Ավանյան – մեցցո-սոպրանո, ՀՀ Օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի,

Ելենա Վարդազարյան – դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր ,

Գայանե Աբրահամյան – ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ,

Գառնիկ Ենգիբարյան – թավջութակ, միջազգային մրցույթների դափնեկիր:

Մուտքն ազատ է։