ՀՀ-ն և Ադրբեջանը ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքների մասնակցելու շահագրգռվածություն են դրսևորում

ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքներին մասնակցելու շահագրգռվածություն են տեսնում և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին  տված հարցազրույցում ասել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Անդրեյ Գրոզովը։

«Ես կցանկանայի ընդգծել, որ և ադրբեջանական, և հայկական կողմից մենք հետաքրքրություն ենք տեսնում մեր միավորման աշխատանքներին մասնակցելու հարցում»,-ասել է նա:

Պատասխանելով ԱՊՀ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի փոխգործակցության մասին հարցին՝ Գրոզովն ընդգծել է, որ համագործակցության հարթակում ծագած բոլոր հարցերը մասնակիցները ձգտում են «լուծել բարիդրացիության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: