Սլովակիայի հյուպատոսությունը վերսկսել է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաներ տրամադրումը
Ռուսաստանում Սլովակիայի հյուպատոսությունը վերսկսել է զբոսաշրջային վիզաների դիմումների ընդունումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TASS–ը՝ հղում անելով Ռուսաստանում Սլովակիայի վիզաների դիմումների կենտրոնի հաղորդագրությանը:
«Ռուսաստանում Սլովակիայի հյուպատոսությունն այժմ ընդունում է զբոսաշրջության նպատակով վիզաների դիմումներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սլովակիան դադարեցրել էր զբոսաշրջային վիզաների տրամադրումը 2022 թվականի աշնանը։

