Ազատ մամուլ՝ Մամուլի շենքից դուրս
Երբ ասում ենք ուզում ենք ազատ մամուլ, ապա դա նշանակում է, որ այդ միավորն առնվազն պետք է ունենա մատչելի գրասենյակ` ապրելու տեղ։
Նման դեպքերի համար` հասարակական գործունեություններ, մամուլի գրասենյակներ և այլն, պետությունները մատչելի գներով կամ անվճար, տրամադրում է պետական գույքի բալանսին եղածից գրասենյակներ։
Հիմա ինչ է տեղի ունենում, մեր երկրում այն եզակի մնացած (հազիվ մի ձեռքի մատների վրա հաշված) «Aravot»-ին մեր պետական գույքը ասում է չենք երկարաձգում պետական գներով վարձակալությունը, կգաս կմասնակցես մրցույթին, աճուրդին եթե հաղթող խնդրեմ…
Ես մեր Ասոցիացիայի փորձից ասեմ, որ 2019 ին մենք փորձել ենք երկու անգամ մասնակցել պետական գույքի կողմից հայտարարվող պետական գույքի փոքր գրասենյակների համար աճուրդների (որովհետև ի տարբերություն կոմունիստական կուսակցության Ասոցիացիային ուղիղ գնումով չտվեցին տարածք) երկու անգամ էլ աճուրդում պարտվել ենք կոմերցիոն ընկերությունների։
Նույնը ենթադրում եմ կլինի այս դեպքում, երբ հնարավորինս ազատ մամուլին ասում են գնա մրցի աճուրդին։
Համարյա թե անհնար է այնպիսի բիզնես մոդել ձևավորել մամուլի գրասենյակի վրա, որն ինքն իրեն պահի, եթե լուծված չի նվազագույն գրասենյակի հարցը։
Շատ հարգելի և քիչ մնացած պրոֆեսիոնալ տիկին Աննա Իսրայելյան, ինչ ասեմ, ձեզ պինդ պահեք…
Ազատ մամուլ` մամուլի շենքից դուրս։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը

